Իրանի զինված ուժերը կօգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին պատասխանելու համար՝ ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Իրանի ժողովրդի պատասխանը կլինի վճռական և որոշիչ՝ ստիպելով օրինախախտներին զղջալ իրենց հանցավոր գործողությունների համար»,- ընդգծել է Իրանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունը:               
 

Չինացին պատահաբար հազարամյա արձանիկ է հայտնաբերել

Չինացին պատահաբար հազարամյա արձանիկ է հայտնաբերել
01.05.2014 | 13:11

Չինաստանի Չենդու քաղաքում առևտրական Սյույ Յուան Գուանը Սուն դինաստիայի ժամանակներին պատկանող արձանիկ է հայտնաբերել:
Նա արձանիկը գտել է ճանապարհի եզրին, պատահաբար: 29-ամյա չինացին արձանիկը տարել է տեղի մշակութային հնությունների բյուրո: Գտածոն 10 սմ բարձրությամբ և 17-18 սմ լայնությամբ 960-1279 թվականների կերամիկական արձանիկ է: Պատմական արձանիկի մոտավոր արժեքը չի նշվում:
Արձանիկը մշակութային հնությունների բյուրո հանձնելու համար չինացուն երախտագիտության վկայական են շնորհել:

Դիտվել է՝ 2124

Մեկնաբանություններ